Ժնևի բանակցությունների օրակարգում ներառված են Ուկրաինայի հիմնական հարցերը, այդ թվում՝ տարածքային խնդիրները. Պեսկով
Աշխարհ
Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ժնևում նախատեսվող Ուկրաինայի շուրջ բանակցություններին մասնակցելու է ընդլայնված ռուսական պատվիրակություն. նրանց թվում կլինեն փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, Գլխավոր հետախուզական վարչության ղեկավար Իգոր Կոստյուկովը և նախագահական օգնական Վլադիմիր Մեդինսկին։
Հանդիպումները կկազմակերպվեն տնտեսական հարցերով աշխատանքային խմբի շրջանակներում, որտեղ ընդգրկված է նաև հատուկ նախագահական ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը, ով պատասխանատու է տնտեսական ուղղությամբ առանձին բանակցությունների համար։
Ռուսական պատվիրակությունը բանակցությունների մեկնարկից առաջ ստացել է նախագահ Վլադիմիր Պուտինի մանրամասն ցուցումները, հայտնում է Sputnik International-ը։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին