Նույն օրը Ժնևում տեղի կունենան և Ուկրաինայի, և Իրանի վերաբերյալ բանակցություններ
Աշխարհ
Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության կարգավորման և Իրանում իրավիճակի վերաբերյալ բանակցությունները կանցկացվեն միաժամանակ՝ Ժնևում՝ փետրվարի 17-ին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին։
«Ուկրաինայի և Իրանի վերաբերյալ բանակցություններ կանցկացվեն միաժամանակ՝ Ժնևում՝ փետրվարի 17-ին, երեքշաբթի օրը։ Իրանի հետ բանակցություններ կանցկացվեն Օմանի միջնորդների մասնակցությամբ», - ասել է գործակալության աղբյուրը։
Գործակալության տվյալներով՝ բանակցությունները տեղի կունենան ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի պատերից դուրս։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին