ՄԱԿ-ը կմասնակցի արդյոք Ուկրաինայի հարցով Ժնևում կայանալիք բանակցություններին․ ԶԼՄ
Աշխարհ
Միավորված Ազգերի Կազմակերպությունը չի մասնակցի Ժնևում (Շվեյցարիա) կայանալիք Ուկրաինայի հարցով բանակցություններին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՄԱԿ-ի աղբյուրը։
«Այս բանակցությունները չեն անցկացվի ՄԱԿ-ում, այլ կազմակերպության կենտրոնակայանի պատերից դուրս։ ՄԱԿ-ը չի մասնակցի», - պարզաբանել է աղբյուրը։
Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունների երրորդ փուլը տեղի կունենա Ժնևում՝ փետրվարի 17-18-ին։ Կմասնակցեն երեք երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակություններ։ Սակայն Շվեյցարիան չի մասնակցի։ Ռուսական պատվիրակությունը կգլխավորի Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին