Գերմանիայի ԱԳ նախարարն անդրադարձել է Ուկրաինայի օդային պաշտպանության հրթիռների մատակարարման ուշացմանը
Աշխարհ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հայտնել է, որ Ուկրաինային օդային պաշտպանության համակարգերի մատակարարումները ուշանում են, քանի որ Գերմանիայում այլևս պաշարներ չեն մնացել։
«Մեր ունեցած ռեսուրսները սպառվել են», – նշել է նա Deutschlandfunk-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Կիևից եկող հաղորդումները մատակարարման խափանումների մասին։ Վադեֆուլը պարզաբանել է, որ հասանելի համակարգերը ուղիղ ԱՄՆ արտադրամասից են գալիս և հիմնականում մատակարարվում են Ուկրաինա՝ եվրոպական երկրների աջակցությամբ, գրում է TASS-ը։
Նախարարը ընդգծել է, որ մատակարարումների դադարները «կախված չեն Գերմանիայից»:
«Մենք արդեն տրամադրել ենք մեր բոլոր ռեսուրսները և ֆինանսավորում ենք գործընթացը», – հավելել է նա։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին