Պուտինը հեռացրել է Սերգեյ Իվանովին ՌԴ ԱԽ կազմից
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սերգեյ Իվանովին հանել է ՌԴ Անվտանգության խորհրդի կազմից։ Համապատասխան հրամանագիրը տեղադրված է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում։
Ավելի վաղ Պուտինը Իվանովին ազատել էր բնապահպանական գործունեության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնից։
«Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի կազմում կատարել փոփոխություն՝ դրանից հանելով Ս. Բ. Իվանովին»,-ասված է փաստաթղթում։
Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից՝ փետրվարի 16-ից։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին