Ուժեղ ձնաբքի պատճառով Երևան-Մոսկվա-Երևան չվերթը հետաձգվել է
Աշխարհ
Մոսկովյան օդանավակայաններում տասնյակ չվերթներ են հետաձգվել ուժեղ ձնաբքի պատճառով։
Ձյան տեղումների և քամու պատճառով Շերեմետևո օդանավակայանում Մոսկվա թռչող մոտ 40 չվերթ է հետաձգվել, հաղորդում է «Осторожно, новости» տելեգրամյան ալիքը։
Նմանատիպ իրավիճակ է տիրում նաև այլ օդանավակայաններում. ըստ թռիչքների առցանց ցուցատախտակի՝ Դոմոդեդովո օդանավակայանում հետաձգվել է չորս չվերթ, իսկ Վնուկովո օդանավակայանում՝ մոտ 20։ Ժամը 23:35-ին նախատեսված Երևան-Մոսկվա չվերթը հետաձգվել է մինչև ժամը 00:04-ն։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին