Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 

«ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում իշխանափոխության օրակարգով. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին տարիներին «ՀայաՔվե» ազգային քաղաքական միավորումը մեր պետության համար ցավալի հանգրվաններում մշտապես եղել է առաջնագծում՝ վեր հանելով խնդիրները, բարձրաձայնելով վտանգների մասին։ Եվ ահա, «ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում՝ մասնակցելու առաջիկա համապետական ընտրություններին: Օրերս տեղի ունեցավ «Հայկական քվե» կուսակցության համագումարը, որտեղ հաստատվեցին կանոնադրությունը և քաղաքական ծրագիրը, ընտրվեցին կուսակցության ղեկավար մարմինները և պաշտոնական որոշում կայացվեց մասնակցելու 2026 թվականի համապետական ընտրություններին: Այս քայլով, փաստորեն, ձևավորվեց միավորման քաղաքական թևը։

Համագումարի ժամանակ քաղաքական թևի ղեկավար, կուսակցության վարչության նախագահ է ընտրվել Մենուա Սողոմոնյանը։ Նրա հետ զրույցում հետաքրքրվում ենք՝ հասարակական, քաղաքացիական իրազեկման լայնածավալ գործունեություն ծավալելուց հետո ի՞նչը դարձավ խթան ստեղծելու քաղաքական ուժ և ներգրավվելու առաջիկա խորհրդարանական ընտրությունների մրցավազքին։ «Խթանը ստեղծված իրավիճակն է։ Ստեղծված իրավիճակում պարզորոշ տեսնում ենք, որ գործող իշխանությունների քաղաքական գիծը Հայաստանին տանում է դեպի նոր զիջումներ, դեպի նոր կորուստներ, նոր նվաստացում, տանում է դեպի դիկտատուրա։ Խթանը, որպես այդպիսին, որոշակի մի իրադարձություն չէ, այլ իրադարձությունների շղթա, որը բերում, հանգեցնում է այդ տրամաբանությանը։ Հաշվի առնելով, որ այս ընթացքում բավականաչափ քաղաքական կապիտալ ենք կուտակել, ստեղծել ենք ենթակառուցվածքներ, տարածքային գրասենյակներ ունենք մարզերում և Երևանում, ավելի հասունացել ենք, գտնում ենք, որ մեր նպաստը կունենանք արդյունավետ ընդդիմադիր միավորման մեջ՝ առաջ տանելու հայակենտրոն քաղաքական օրակարգ, այդ պատճառով որոշեցինք բաց չթողնել իշխանություններին հեռացնելու հերթական քաղաքական գործիքը, առիթը, այն է՝ հունիսի 7-ին կայանալիք ընտրությունները։ Կմասնակցենք այդ ընտրություններին, բայց կլինենք այնպիսի ձևաչափի մեջ, որ երբեք թույլ չենք տա ձայների փոշիացում և կնպաստենք իշխանափոխությանը, մենք գնում ենք իշխանափոխության օրակարգով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սողոմոնյանը։Ընդգծում է՝ քաղաքական չափման կարճաժամկետ կտրվածքում իրենց նպատակը իշխանափոխությունն է։ «Առանց իշխանափոխության չենք կարող ստեղծել կենսունակ պետություն, որը մեր գերնպատակն է»,-եզրափակում է Սողոմոնյանը։

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանից փորձում ենք ստանալ շատերին հուզող հարցի պատասխանը՝ լինելո՞ւ է համագործակցություն այլ քաղաքական ուժերի հետ։ Արձագանքում է՝ ուզում են համագործակցել բոլոր այն քաղաքացիների և խմբերի հետ, որոնք պատրաստ են կիսել իրենց գաղափարախոսությունը և աջակցել իրենց։ «Նույն կերպ պատրաստ ենք համագործակցել բոլոր այն քաղաքական կազմակերպությունների, կուսակցությունների հետ, որոնց հետ կկարողանանք գաղափարախոսական ընդհանրություն գտնել։ Մեր հիմնական նպատակը գործող վարչախմբին իշխանությունից հեռացնելը, նոր ազգային իշխանություն ձևավորելն ու դրա միջոցով Հայաստանը ճգնաժամային իրավիճակից դուրս բերելն է։ Մեզ համար կարևոր է համագործակցել այն ուժերի հետ, որոնք հստակ պատկերացում ունեն Հայաստանը առաջ տանելու մասին, ոչ թե զբաղված են անցյալը գովերգելով։ Եթե անցյալը լավը լիներ, ներկան այսքան դժգույն և խնդրահարույց չէր լինի։ Բաց ենք համագործակցության համար, տարբեր ուժերի հետ պարբերական քննարկումների, բանակցությունների մեջ ենք։ Հուսով ենք, որ մոտ ժամանակներս դա որոշակի արդյունքի կբերի, և կկարողանանք հայտարարել դաշինքի ձևավորման մասին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չալաբյանը։

Դառնալով ազգային իշխանության մաս՝ որո՞նք են լինելու «Հայկական քվեի» առաջնահերթությունները։ «Առաջինը՝ խաղաղությունը, մեր երկրի անվտանգությունը պետք է պաշտպանված լինի ուժով, այսինքն՝ պետք է կարողանանք ուժի կուտակման միջոցով պաշտպանել մեր երկրի, ժողովրդի անվտանգությունը։ Երկրորդը՝ ուժի կուտակումը պահանջում է կայուն տնտեսական զարգացում և հանրային համերաշխություն ունի։ Երրորդը՝ հանրային համերաշխությունն անհնար է առանց սոցիալական արդարության, ուստի մեր երրորդ խնդիրը պետք է լինի մեր երկրում սոցիալական արդարության ամրապնդումը՝ որպես հանրային դաշինք, այլապես երբևիցե հնարավոր չի լինի հասնել հանրային համերաշխության, դրա բացակայությամբ հնարավոր չէ ո՛չ տնտեսական զարգացումը, ո՛չ անվտանգությունը։ Շղթան սկսվում է նրանից, որ պետք է մարդկանց գիտակցության մեջ ամրապնդել, որ մեր պետությունը քաղաքացիների համար է և նրանց համար ապահովում է արդարություն։ Ի դեպ, ոչ միայն սոցիալական արդարություն, արդարություն ամեն ինչում՝ դատական, իրավական, հայրենիքին ծառայելու տեսանկյունից։ Բոլոր հարցերում քաղաքացիները պետք է զգան, որ իրենց նկատմամբ պետությունը արդար է վարվում»,-եզրափակում է մեր զրուցակիցը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով
Ամենադիտված