Ռուսաստանում տարօրինակ հանգամանքներում ադրբեջանցի ամուսիններ են մահացել
Այլ
Փետրվարի 16-ին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի հարավում տեղի է ունեցել ողբերգական միջադեպ․ ամուսինն ու կինը ընկել են բարձրահարկ շենքերից մեկի պատուհանից։
Baza ալիքի տեղեկությունների համաձայն՝ դեպքի պահին բնակարանում գտնվել է նրանց հինգ տարեկան երեխան, որի աչքի առաջ էլ տեղի է ունեցել ողբերգությունը։ Նշվում է, որ զոհվածները բնութագրվում էին որպես շփվող և բարեհամբույր մարդիկ։ Ընտանիքի հայրը զբաղվում էր ձեռնարկատիրական գործունեությամբ։
Ամուսիններն ունեին երեք անչափահաս երեխաներ։ Ներկայումս նրանց հետ աշխատում են համապատասխան մասնագետներն ու հոգեբանները։ mk.ru-ի տվյալներով՝ զոհված ամուսինները Ադրբեջանից էին ժամանել։ Իրավապահ մարմինների աշխատակիցները սկսել են պարզել տեղի ունեցածի պատճառներն ու մանրամասները։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ