Համագործակցության արդյունքում քրեական ոստիկաններն առգրավել են 1 կգ 148 գրամ մարիխուանա
Հասարակություն
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողների և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ստացած և մշակած օպերատիվ տեղեկություններն իրացվեցին Արմավիրի մարզի քրեական ոստիկանների և պարեկների հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Փետրվարի 7-ին՝ երեկոյան ժամը 8-ի սահմաններում, Էջմիածին-Երևան ավտոճանապարհին, թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվեց և իր վարած «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հանդերձ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն տեղափոխվեց Աբովյան քաղաքի բնակիչ 34-ամյա մի տղամարդ։
Մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք և կնիքվեց։
Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, և հաջորդ օրը կատարված խուզարկությամբ «ԲՄՎ» մակնիշի մեքենայում հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգված՝ մեկ կիլոգրամ 148 գրամ քաշով։
Հանգամանքները պարզվում են։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru