Պեսկովը մեկնաբանել է Հունգարիա նավթի մատակարարման հետ կապված իրավիճակը
Ռուսաստան
Ռուսաստանը կապի մեջ է իր նավթի գնորդների հետ, սակայն իրավիճակը բարդանում է Ուկրաինայի դիրքորոշմամբ, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Հունգարիա նավթի մատակարարման հետ կապված իրավիճակը։
«Մենք տեսնում ենք, որ, իհարկե, Ուկրաինան որոշակի էներգետիկ շանտաժ է կիրառում ԵՄ անդամ Հունգարիայի նկատմամբ։ Մենք կապի մեջ ենք գնորդների հետ, սակայն իրավիճակը բարդանում է այս դիրքորոշմամբ», - լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը քննարկում է Խորվաթիայի միջոցով Հունգարիա նավթի մատակարարումների ավելացումը։
Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությանը, հայտնել էր, որ «Դրուժբա» խողովակաշարի ուկրաինական հատվածով դեպի Արևելյան Եվրոպա ռուսական նավթի տարանցումը դադարեցվել է հունվարի 27-ից։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին