Ուկրաինայի հետ բանակցությունները կմեկնարկեն ժամեր անց. Պեսկով
Ռուսաստան
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունները Ժնևում կմեկնարկեն առաջիկա մի քանի ժամերի ընթացքում։ Ներկա պահին կողմերը որոշում են հանդիպման ճշգրիտ ժամը։ Պեսկովը նշեց, որ հանդիպումները կանցկացվեն փակ ֆորմատով մամուլի համար, և վերջնական հայտարարությունների այսօր չպետք է սպասել, հաղորդում է Sputnik International-ը։
Նա նաև նշել է, որ Մոսկվան արձանագրում է Ուկրաինայի էներգետիկ ճնշման փորձերը Հունգարիայի նկատմամբ. «Մենք պահպանում ենք կապ գնորդների հետ, սակայն իրավիճակը է՛լ ավելի բարդ է այս դիրքորոշման պատճառով», – ընդգծել է Պեսկովը՝ հավելելով, որ ռուսական նավթի մատակարարումը իրականացվում է ընկերությունների կողմից կնքված պայմանագրերի շրջանակում։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին