Ուկրաինայի ԱԳՆ․ Մոսկվան անտեսում է խաղաղ կարգավորման ջանքերը
Աշխարհ
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել է, որ Ռուսաստանը հերթական զանգվածային հարձակումներով խաթարում է պատերազմի դադարեցմանն ուղղված ջանքերը։
«Թե որքանով է Ռուսաստանը անտեսում խաղաղության նախաձեռնությունները․ Ժնևում բանակցությունների հերթական փուլից անմիջապես առաջ իրականացվել են զանգվածային հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածներ Ուկրաինայի տարածքում», — գրել է Սիբիգան սոցիալական ցանցերում։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ մեկ գիշերվա ընթացքում Ռուսաստանը կիրառել է 29 հրթիռ և 396 անօդաչու սարք։ Իշխանությունների փոխանցմամբ՝ հարվածները հիմնականում ուղղված են եղել երկրի կենսական նշանակության ենթակառուցվածքների դեմ։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին