Ամեն ուրբաթ Մասյացոտնի թեմի եկեղեցիներից մեկում կկատարվի Հանգստյան ժամերգություն
Հասարակություն
Մեծ Պահքի ընթացքում՝ յուրաքանչյուր ուրբաթ օր, Մասյացոտնի թեմի եկեղեցիներից մեկում կկատարվի Հանգստյան ժամերգություն և հոգևոր խորհրդածություն՝ թեմի հոգևորականների մասնակցությամբ։
Միասնական առաջին ժամերգությունը կկատարվի փետրվարի 20-ին՝ ժամը 17:00-ին, Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։
«Սիրով հրավիրում ենք բոլորիդ ընդհանրական աղոթքով զորանալու և միասին անցնելու Մեծ Պահքի հոգևոր ճամփորդությունը՝ դեպի Սուրբ Հարություն»,- ասվում է հաղորդագրությունում։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին