Եվրոպան պետք է հասկանա՝ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կդառնա Ռուսաստանի համար անընդունելի «կարմիր գիծ». Մեմա
Աշխարհ
Ֆինլանդիայի ազգային-պահպանողական կուսակցության անդամ Արմանդո Մեման ընդգծել է, որ Եվրոպան պետք է հասկանա՝ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կդառնա Ռուսաստանի համար անընդունելի «կարմիր գիծ», հաղորդում է TASS-ը:
«Ուկրաինան ՆԱՏՕ-ում Ռուսաստանի ամենամեծ կարմիր գիծն է», – գրել է Մեման իր X սոցիալական ցանցի էջում:
Նա հավելել է, որ ռուսական կողմը բազմիցս բարձրաձայնել է անվտանգության երաշխիքների անհրաժեշտության մասին, սակայն Եվրոպան դրանք մերժել է «անհարգալից ձևով»:
«Այս հակամարտության արմատային պատճառները պետք է լուծվեն, և դրանցից մեկն էլ այն է, որ Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ անդամ», – նշել է քաղաքական գործիչը:


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին