ՌԴ ՊՆ․ Ղրիմի վրա հարձակման փորձի ժամանակ խոցվել են ուկրաինական անօդաչուներ
Ռուսաստան
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը փորձել են անօդաչու սարքերով հարձակվել Ղրիմի վրա։ Գերատեսչության տվյալներով՝ Մոսկվայի ժամանակով ժամը 9:00-ից մինչև 15:00-ը թերակղզու վրա խոցվել է երկու անօդաչու թռչող սարք։
Նույն ժամանակահատվածում ևս երկու անօդաչու է խոցվել Կուրսկի մարզում, իսկ 15-ը՝ Բելգորոդի մարզում։ Պաշտպանության նախարարությունում նշել են, որ բոլոր դեպքերում խոսքը ինքնաթիռային տիպի անօդաչուների մասին է, որոնք կարող են մեծ հեռահարություն ունենալ և կիրառվել թիկունքային օբյեկտների դեմ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ փետրվարի 17-ին Կրասնոդարի երկրամասում անօդաչուի հարվածից հետո բռնկվել էր նավթամթերքների պահեստարան։


















































Ամենադիտված
Էմոցիաների տակ հայտարարություններ եմ արել, որոնց համար չեմ հպարտանում. ներողություն եմ խնդրում (տեսանյութ)