Վերջին տարիներին ամենաշահավետ ներդրումը եղել է ոսկին
Տնտեսություն
Վերջին տարիներին ներդրումային շուկայում ամենաբարձր եկամտաբերությունն ապահովել է ոսկին։ Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանի տվյալներով՝ 2019-ից մինչև 2025 թվականը այս թանկարժեք մետաղի արժեքը աճել է գրեթե 300 տոկոսով, զգալիորեն գերազանցելով նույն ժամանակահատվածի մոտ 63 տոկոսանոց ինֆլյացիան։
Նրա խոսքով՝ անշարժ գույքի ներդրումները հիմնականում պահպանել են ինֆլյացիային համարժեք աճ՝ մոտ 62,9 տոկոս, իսկ ռուբլով ավանդների եկամտաբերությունը կազմել է շուրջ 115 տոկոս։ Միևնույն ժամանակ դոլարով, եվրոյով և որոշ արժեթղթերով ներդրումները փաստացի չեն ապահովել սպասված շահույթը։
Վերլուծաբանների գնահատմամբ՝ ոսկու գինը կարող է շարունակել աճել նաև առաջիկայում՝ ներդրողների կողմից այն որպես «ապահով ակտիվ» դիտարկելու պատճառով։ Կան կանխատեսումներ, որ տարվա վերջում մեկ տրոյական ունցիայի արժեքը կարող է մոտենալ 6000 դոլարի։


















































Ամենադիտված
Էմոցիաների տակ հայտարարություններ եմ արել, որոնց համար չեմ հպարտանում. ներողություն եմ խնդրում (տեսանյութ)