Կրեմլը սպառնում է պատասխան քայլերով՝ ռուսական նավերի առգրավման պատճառով
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահի օգնական Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ Մոսկվան կարող է օգտագործել իր ռազմածովային ուժերը՝ կանխելու արևմտյան երկրների կողմից ռուսական նավերի առգրավումը։ Նրա խոսքով՝ եթե նման գործողությունները շարունակվեն, Ռուսաստանը կարող է պատասխան քայլեր ձեռնարկել եվրոպական նավագնացության դեմ։
Պատրուշևը նշել է, որ Արևմուտքը փորձում է սահմանափակել Ռուսաստանի տնտեսությունը՝ պատժամիջոցների միջոցով և վերջին ամիսներին խոչընդոտում է ռուսական նավթ տեղափոխող տանկերների գործունեությանը։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանի ռազմածովային ուժերը հանդիսանում են անվտանգ նավագնացության հիմնական երաշխիքը և պետք է մշտապես ներկայություն ունենան կարևոր ծովային շրջաններում։
Կրեմլի ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի նոր նավաշինական ծրագիրը մինչև 2050 թվականը շուտով կներկայացվի հաստատման։ Նրա գնահատմամբ՝ եվրոպական երկրների հնարավոր փորձերը ծովային շրջափակում կազմակերպելու ուղղությամբ կարող են հանգեցնել լարվածության սրման և ռազմական հակազդեցության։


















































Ամենադիտված
Էմոցիաների տակ հայտարարություններ եմ արել, որոնց համար չեմ հպարտանում. ներողություն եմ խնդրում (տեսանյութ)