Պայթյուն զորակոչային կառույցում․ հարուցվել է քրեական գործ
Ռուսաստան
Ռուսաստանի Լենինգրադի մարզի Սերտոլովո քաղաքում գտնվող զինվորական կոմենդատուրայի և ռազմական ոստիկանության շենքում տեղի ունեցած պայթյունի փաստով քննչական մարմինները հարուցել են քրեական գործ։ Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտարարել է, որ դեպքը որակվել է Քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ հրդեհային անվտանգության կանոնների խախտում և անփութություն։
Պայթյունը տեղի է ունեցել շենքի երրորդ հարկում։ Դեպքի հետևանքով երեք մարդ մահացել է․ երկուսը մնացել են փլատակների տակ, իսկ ևս մեկը վնասվածքներ է ստացել բետոնե պատի փլուզման պատճառով։ Փրկարարներին հաջողվել է մեկ տղամարդու կենդանի դուրս բերել փլատակներից։
Վիրավորված անձը ստացել է թեթև վնասվածքներ և բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է հոսպիտալացումից։ Դեպքի պատճառներն ու հանգամանքները պարզելու համար դեպքի վայրում աշխատում են ռազմական քննիչներն ու փորձագետները, իսկ իրավիճակը վերահսկում է ռազմական դատախազությունը։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին