Արմավիրի մարզի պարեկները ապօրինի որսի դեպք են բացահայտել
Հասարակություն
Արմավիրի մարզի պարեկները փետրվարի 13-ին Շենիկ-Վանանդ ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-21214» մակնիշի մեքենան: Ստուգման ընթացքում մեքենայի տեսանելի հատվածում նկատվել են որսորդական հրացաններ և որսը՝ տարբեր տեսակի թռչուններ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Հրացանների և որսի օրինականությունը ստուգելու նպատակով Բերքաշատ գյուղի բնակիչ վարորդը և երեք ուղևորները ներկայացվել են Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժին, իսկ «ՎԱԶ-21214»-ը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Տղամարդիկ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին:
Հիշեցնենք, որ որսի կանոնները խախտելու, ինչպես նաև ապօրինի որսի դեպքում նախատեսվում են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ։


















































Ամենադիտված
Էմոցիաների տակ հայտարարություններ եմ արել, որոնց համար չեմ հպարտանում. ներողություն եմ խնդրում (տեսանյութ)