Իրանը պատրաստ է դադարեցնել ուրանի հարստացումը
Աշխարհ
Իրանի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել դադարեցնել ուրանի հարստացումը և արտահանել իրենց պաշարների մի մասը, հաղորդում է The Wall Street Journal (WSJ)-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
Հրապարակման համաձայն, իրանցի պաշտոնյաները տարածաշրջանային գործընկերների հետ քննարկումների ժամանակ նշել են, որ պատրաստ են հրաժարվել ուրանի հարստացումից մինչև երեք տարի ժամկետով։ Թեհրանը նաև բարձրացրել է իր հարստացված ուրանի պաշարների մի մասը «երրորդ կողմին, ինչպես օրինակ՝ Ռուսաստանին», փոխանցելու հնարավորությունը։


















































Ամենադիտված
Էմոցիաների տակ հայտարարություններ եմ արել, որոնց համար չեմ հպարտանում. ներողություն եմ խնդրում (տեսանյութ)