Իրանի գերագույն առաջնորդը արձագանքել է ԱՄՆ-ի սպառնալիքներին
Աշխարհ
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին արձագանքել է ԱՄՆ սպառնալիքներին՝ հայտարարելով, որ երբեմն ամենահզոր բանակը այնքան ուժեղ հարված է ստանում, որ տեղից չի շարժվում։ «Երբեմն աշխարհի ամենահզոր բանակը այնքան ուժեղ հարված է ստանում, որ տեղից չի շարժվում։ Այս մասին գրում է Euromedia24-ը։
Նրանք (ամերիկացիները) անընդհատ խոսում են Իրանի ուղղությամբ նավ ուղարկելու մասին։ Իհարկե, նավատորմը վտանգավոր է, բայց ավելի վտանգավոր է այն զենքը, որը կարող է խորտակել այդ նավը», - ասել է Խամենեին՝ ըստ իր մամուլի ծառայության։
Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հաջողի ոչնչացնել Իրանի Իսլամական Հանրապետությունը։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)