Ուիթկոֆը հայտարարել է Ժնևում Ուկրաինայի հարցով բանակցություններում էական առաջընթացի մասին
Աշխարհ
ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը հայտարարել է, որ Ժնևում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների առաջին օրը գրանցվել է էական առաջընթաց, հաղորդում է TASS-ը։
Ուիթկոֆը X սոցիալական հարթակում նշել է, որ Միացյալ Նահանգները միջնորդել է Ռուսաստանի և Ուկրաինայի մասնակցությամբ բանակցությունների հերթական փուլը։ Նրա խոսքով՝ ամերիկյան վարչակազմին հաջողվել է կողմերին բերել բանակցային սեղանի շուրջ, ինչն արդեն «իմաստալից առաջընթաց» է ապահովել։ Նա հավելել է, որ կողմերը պայմանավորվել են զեկուցել իրենց առաջնորդներին և շարունակել աշխատանքը համաձայնության հասնելու ուղղությամբ։
Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ վեց ժամ տևած բանակցությունները եղել են լարված, սակայն ձեռք է բերվել պայմանավորվածություն շարունակել բանակցությունները նաև հաջորդ օրը։


















































Ամենադիտված
Էմոցիաների տակ հայտարարություններ եմ արել, որոնց համար չեմ հպարտանում. ներողություն եմ խնդրում (տեսանյութ)