Ռուսաստանը մարտից կսկսի նոր անօդաչուների փորձնական թռիչքները
Ռուսաստան
Ռուսական մշակողները մարտին կսկսեն փորձնական թռիչքներ «Argus» անօդաչու թռչող սարքով (UAV), որը կաշխատի որպես հեռահաղորդակցության օպերատոր՝ զորքերին և այլ օգտվողներին ապահովելով արագ ինտերնետային կապ, հաղորդում է Izvestia–ն։
Ծրագի ղեկավար Նիկոլաս Օքսմանը նշել է, որ «Argus»-ը կարող է փոխանցել բարձր որակի տեսանյութ, ապահովել ճակատային հաղորդակցություն և վերահսկել այլ անօդաչուներ, հայտնում է TASS-ը։ Թռիչքը տեղի կունենա 15–24 կիլոմետր բարձրության վրա, և թռիչքը խոչընդոտելու համար հակառակորդը պետք է օգտագործի «Patriot» կամ «S-300» տեսակի հրթիռային ՀՕՊ համակարգեր, ինչը տնտեսական առումով առավելություն է՝ հաշվի առնելով հրթիռների բարձր արժեքը համեմատ UAV–ի հետ։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)