Ռուսաստանը բազմիցս ապացուցել է իր խաղաղասիրությունը. Զախարովա
Ռուսաստան
Ժնևում փետրվարի 17–18-ը անցկացվում է Ուկրաինայի կարգավորման շուրջ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի նոր բանակցությունների փուլ՝ InterContinental Geneva հյուրանոցում, հաղորդում է Sputnik International-ը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Ռուսաստանը բազմիցս ապացուցել է իր խաղաղասիրությունը՝ մեկնաբանելով Ժնևում մեկնարկած բանակցությունները Ուկրաինայի շուրջ։
«Եթե մենք հասկանում ենք, որ բոլորս իսկապես ցանկանում ենք խաղաղություն, և Ռուսաստանը դա բազմիցս ապացուցել է, իսկ նրանք, ովքեր իրականում չեն ցանկանում խաղաղություն, անընդհատ հայտարարում են, թե բանակցություններն անհրաժեշտ չեն՝ տարբեր պատրվակներով… արդյո՞ք մենք իսկապես իրավունք ունենք չգնահատել գոյություն ունեցող բանակցությունների հնարավորությունները», – ասել է Զախարովան Sputnik-ին։


















































Ամենադիտված
Էմոցիաների տակ հայտարարություններ եմ արել, որոնց համար չեմ հպարտանում. ներողություն եմ խնդրում (տեսանյութ)