Ռոյթերս. Սթարմերը և Թրամփը քննարկել են Ժնևում կայացած բանակցությունները
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ Ժնևյան բանակցությունները, հաղորդում է Reuters-ը։ Բացի այդ, Մեծ Բրիտանիայի վարչապետը և Սպիտակ տան ղեկավարը քննարկել են ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլի արդյունքները և Գազայի հատվածի կարգավորման հարցը։
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Շվեյցարիայում կայացած բանակցություններից հետո Թեհրանն ու Վաշինգտոնը փոխըմբռնման են հասել մի շարք հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ պայմանավորվածությունները կարող են ներառվել Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի վերաբերյալ ապագա համաձայնագրի նախագծում։
Երեքշաբթի օրը Ժնևում սկսվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունները։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։


















































Ամենադիտված
Էմոցիաների տակ հայտարարություններ եմ արել, որոնց համար չեմ հպարտանում. ներողություն եմ խնդրում (տեսանյութ)