Բրիտանիայի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ
Աշխարհ
Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը երեքշաբթի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Նրանք քննարկել են Ժնևում ԱՄՆ միջնորդությամբ ընթացող Ուկրաինա-Ռուսաստան խաղաղ բանակցությունները, ինչպես նաև ԱՄՆ–Իրան միջուկային վեճի շուրջ քննարկումները, հայտնում է Reuters-ը:
Սթարմերը զրուցել է նաև Գազայի հարցի շուրջ՝ շեշտելով մարդասիրական օգնության համար ավելի լայն հասանելիության ապահովման կարևորությունը:
Վերջիններիս համաձայն՝ Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցողները ավարտել են Ժնևում երկօրյա խաղաղության բանակցությունների առաջին օրը: Թրամփը ճնշում է գործադրել Կիևի վրա արագ համաձայնության հասնելու համար:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն