Զախարովան կոշտ է արտահայտվել Մյունխենի համաժողովի մասին
Ռուսաստան
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան Մյունխենի անվտանգության համաժողովը որակել է որպես զրույցների սրահ, որտեղ արևմտյան ներկայացուցիչները ցուցադրում են իրենց իրական դեմքը։ Նա այս մասին հայտարարել է «Սպուտնիկ» ռադիոկայանի եթերում։
«Ակնհայտ է, որ սա (Մյունխենի անվտանգության համաժողովը - խմբ․) այլևս պարզապես զրույցների սրահ չէ, այլ անհրաժեշտ զրույցների սրահ։ Նրանք (արևմտյան քաղաքական գործիչները - խմբ․) բացահայտում են իրենց մասին շատ բան», - նշել է Զախարովան։
Նա նաև ընդգծել է, որ երկար ժամանակ ուշադիր չի եղել այս միջոցառման նկատմամբ, քանի որ, իր կարծիքով, այն ուղղված չէ լուծումներ գտնելուն, այլ պարզապես նույն հասկացությունները անընդհատ կրկնելուն։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ