Զելենսկին հանձնարարել է Ժնևում հանդիպում կազմակերպել Պուտինի հետ
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանձնարարել է իր թիմին կազմակերպել հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է Axios-ը։
«Զելենսկին կրկին նշել է, որ տարածքային հարցում առաջընթացի հասնելու լավագույն միջոցը Պուտինի հետ անձնական հանդիպումն է։ Նա ասել է, որ իր թիմին հանձնարարել է Ժնևում հանդիպում կազմակերպել առաջնորդների մակարդակով», - նշվում է հաղորդագրության մեջ։
Կրեմլը բազմիցս հայտարարել է, որ եթե Զելենսկին ցանկանում է անձամբ հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, պետք է գնա Մոսկվա։ Հունվարի 28-ին այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, սակայն Զելենսկին հրաժարվել է մեկնել Ռուսաստանի մայրաքաղաք։


















































Ամենադիտված
Էմոցիաների տակ հայտարարություններ եմ արել, որոնց համար չեմ հպարտանում. ներողություն եմ խնդրում (տեսանյութ)