Ջոնսոնը քննադատել է ԱՄՆ-ի վերաբերյալ եվրոպացիների հայտարարությունները
Աշխարհ
Եվրոպական առաջնորդների հայտարարությունները ԱՄՆ-ից ինքնավարության և անկախության մասին ոչ այլ ինչ են, քան «դատարկ խոստումներ», - գրել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը Wall Street Journal-ի համար գրված հոդվածում։
Նա ասել է, որ ԱՄՆ-ից Եվրոպայի անկախության մասին խոսակցությունները «պարզապես անիմաստ են», և որ Եվրոպան պետք է ապացուցի իր արժեքը ոչ թե խոսակցությունների միջոցով, այլ Ուկրաինային Ռուսաստանի հետ հակամարտության մեջ օգնելով։
«Այս բանավեճը աննշան է և անտեղի, քանի որ հենց հիմա Եվրոպան ունի ոսկե հնարավորություն՝ հաստատելու իր ռազմավարական անկախությունը։ Եթե եվրոպացիները ցանկանում են հնարավորություն՝ խլելու առաջնորդությունը ԱՄՆ-ից և այլ կերպ գործել, ապա սա դա է», - նշել է նա։
Ջոնսոնը գրել է, որ ամերիկացիները «իրոք կարող են անտանելի լինել», և որ Սպիտակ տունը «մոլորության մեջ է, եթե կարծում է, որ Ռուսաստանը խաղաղություն է ուզում»։ Նախկին վարչապետը հավելել է, որ Թրամփի վարչակազմը «կարող էր շատ ավելին անել» Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար, և Եվրոպան պետք է «աղոթի», որ դա տեղի ունենա։


















































Ամենադիտված
Էմոցիաների տակ հայտարարություններ եմ արել, որոնց համար չեմ հպարտանում. ներողություն եմ խնդրում (տեսանյութ)