Մեծ Բրիտանիայում հայտարարել են՝ Ուկրաինան հակված է զիջումների գնալ բանակցություններում
Աշխարհ
Ուկրաինան դժկամությամբ, նույնիսկ երկմտանքով, զիջումների է գնում, մինչդեռ նախագահ Վոլոդիմիր Զելենսկու մանևրելու տարածքը նեղանում է: Բրիտանացի լրագրող Օուեն Մեթյուզը այս մասին գրել է The Spectator-ի հոդվածում։
«Ռուսաստանը հստակեցրել է, որ չի նահանջի իր կոշտ պահանջներից: Թրամփը կորցնում է համբերությունը՝ սպասելով գործարքի: Ուկրաինան աստիճանաբար, թեև դժկամությամբ և երկմտանքով, հակված է զիջումների: Եվրոպան, չնայած Կիևի ֆինանսավորման և զինման պատասխանատվությունը ստանձնելուն, նույնիսկ չի մասնակցում բանակցություններին: Սակայն գործարքի ընդհանուր ուրվագծերը՝ Կիևի համար տարածքային կորուստները, գումարած Արևմուտքի կողմից որոշակի անվտանգության երաշխիքներ, պարզ են», - նշել է նա:


















































Ամենադիտված
Էմոցիաների տակ հայտարարություններ եմ արել, որոնց համար չեմ հպարտանում. ներողություն եմ խնդրում (տեսանյութ)