Ինչ է անելու Զելենսկին, եթե Ժնևի բանակցությունները հաջողությամբ պսակվեն․ ԶԼՄ
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կարող է զգալի զիջումների գնալ, եթե Ժնևի հակամարտության կարգավորման բանակցությունները հաջող լինեն, գրում է Business New Europe-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր Բեն Արիսը։
«Զելենսկու վրա ճնշումն աճում է։ Մյունխենում Ուկրաինայի նախագահը բողոքել է, որ ճնշումը միակողմանի է՝ հիմնականում Կիևի և շատ քիչ՝ Մոսկվայի վրա։ Հետևաբար, եթե համաձայնության հասնեն, Զելենսկին է ստիպված լինելու ամենամեծ զիջումներն անել», - գրել է լրագրողը։
Արիսը հավելել է, որ նման զարգացումը, ի վերջո, կոչնչացնի Զելենսկու քաղաքական դիրքերը։ Հետևաբար, Ուկրաինան կարող է ձեռք բերել նոր առաջնորդ, որն ավելի իրատեսորեն կգնահատի ստեղծված իրավիճակը և «կդադարեցնի ոչնչացումը»։


















































Ամենադիտված
Էմոցիաների տակ հայտարարություններ եմ արել, որոնց համար չեմ հպարտանում. ներողություն եմ խնդրում (տեսանյութ)