Ամերիկյան կողմը բարձր է գնահատում Հայաստանի ջանքերը միջազգային անվտանգության ապահովման գործում
Աշխարհ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 26-ին ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով փոխտեղակալ Էրիկ Ռուբինին:
Ողջունելով հյուրին, ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ պետքարտուղարությանը` հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության զարգացման գործում ցուցաբերած աջակցության համար:
Պարոն Ռուբինը ողջունեց ՀՀ պաշտպանական ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը և տեղեկացրեց, որ ԱՄՆ-ն շարունակելու է այս ուղղությամբ իր աջակցությունը տրամադրել Հայաստանին: ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյան նշեց, որ ամերիկյան կողմը բարձր է գնահատում Հայաստանի ջանքերը միջազգային անվտանգության ապահովման գործում, մասնավորապես Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող Միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում հայկական զորախմբի կողմից իրականացվող առաքելությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին պաշտպանական ոլորտում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի