Ռուսաստանն ու Իրանը համատեղ կաշխատեն նոր միջուկային կայանների վրա
Աշխարհ
Ռուսաստանն ու Իրանը մտադիր են համատեղ աշխատել Իրանում նոր ատոմային էլեկտրակայանների կառուցման ուղղությամբ, հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովը։
Նրա խոսքով՝ շարունակվում է Բուշեհրի ատոմակայանի երկրորդ և երրորդ էներգետիկ բլոկների շինարարությունը, ինչպես նաև քննարկվում են նոր՝ ինչպես բարձր, այնպես էլ ցածր հզորությամբ ռեակտորների կառուցման տարբերակներ։ Այդ նպատակով ստեղծվել է ռուս-իրանական համատեղ աշխատանքային խումբ, որը երեք ամսվա ընթացքում պետք է ներկայացնի համապատասխան առաջարկներ, հայտնում է Sputnik International-ը։


















































Ամենադիտված
Էմոցիաների տակ հայտարարություններ եմ արել, որոնց համար չեմ հպարտանում. ներողություն եմ խնդրում (տեսանյութ)