Ռուսաստանում բանկային ավանդների ծավալը հասել է 65,2 տրիլիոն ռուբլու
Տնտեսություն
2025 թվականին Ռուսաստանի բնակչության բանկային ավանդների ընդհանուր ծավալը աճել է 16,3 տոկոսով և հասել 65,2 տրիլիոն ռուբլու։ Այս մասին տեղեկացնում է Ավանդների ապահովագրության գործակալությունը (АСВ)՝ իր Telegram-ալիքում հրապարակած տվյալներով։
2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ ապահովագրվող ավանդների ընդհանուր ծավալը կազմել է 85,8 տրիլիոն ռուբլի։ Անհատ ձեռնարկատերերի ավանդները գնահատվել են 2,85 տրիլիոն ռուբլի՝ տարեկան 12,5 տոկոս աճով, իսկ էսկրոու հաշիվներում պահվող միջոցների ծավալը ավելացել է 16,7 տոկոսով՝ հասնելով 7,17 տրիլիոն ռուբլու։
Գործակալության տվյալներով՝ մեկ ֆիզիկական անձի ավանդի միջին չափը 2026 թվականի սկզբին կազմել է մոտ 419 հազար ռուբլի։ Միևնույն ժամանակ նշվում է, որ Ռուսաստանում առավել պահանջված են կարճաժամկետ ավանդները՝ երեք և վեց ամիս ժամկետով, որոնց բաժինը շուկայում անցած ամսվա արդյունքներով գերազանցել է 80 տոկոսը։


















































Ամենադիտված
Էմոցիաների տակ հայտարարություններ եմ արել, որոնց համար չեմ հպարտանում. ներողություն եմ խնդրում (տեսանյութ)