Հռոմի պապը մերժել է Թրամփին
Համաշխարհային Մամուլ
Վատիկանը հայտարարել է, որ չի մասնակցելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհրդին» և ընդգծել է ՄԱԿ-ի առանցքային դերը միջազգային ճգնաժամերի կարգավորման գործում։ Այս մասին հայտնել է Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը, փոխանցում է Newsweek-ը։
Որոշումը կայացվել է՝ չնայած հունվարին Հռոմի պապ Լևոն XIV-ին ուղղված հրավերին։ Պոնտիֆիկոսը նախկինում քննադատել էր Թրամփի որոշ քաղաքական քայլեր՝ մասնավորապես ԱՄՆ գործողությունները Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի շուրջ զարգացումների ժամանակ՝ ընդգծելով երկրի անկախության կարևորությունը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ փետրվարի 19-ին Վաշինգտոնում կանցկացնի «Խաղաղության խորհրդի» նիստը և կհայտարարի ավելի քան 5 միլիարդ դոլարի մարդասիրական և վերականգնողական օգնության մասին, որը նախատեսվում է ուղղել Գազայի հատվածին։


















































Ամենադիտված
Էմոցիաների տակ հայտարարություններ եմ արել, որոնց համար չեմ հպարտանում. ներողություն եմ խնդրում (տեսանյութ)