Կերպարանափոխված Գլյուկոզան խոսել է պլաստիկ վիրահատություն անելու մասին
Հասարակություն
Ռուս երգչուհի Նատալյա Չիստյակովա-Իոնովան, որը հայտնի է Գլյուկոզա բեմական անունով, խոստովանել է, որ ապագայում չի բացառվում պլաստիկ վիրահատության դիմելը։ Նա այս մասին խոսել է Քսենիա Սոբչակի «Ինչ են մտածում քո մասին» հաղորդման ընթացքում։
Երգչուհու խոսքով՝ այժմ դեռ չի պատրաստվում վիրահատական միջամտությունների, սակայն վստահ է, որ ժամանակի ընթացքում կարող է նման քայլի գնալ։ Նա նշել է, որ իր կարծիքով դեռ վաղ է այդպիսի փոփոխությունների համար, բայց ապագայում դա հնարավոր է։
Միևնույն ժամանակ Գլյուկոզան պատմել է, որ 35 տարեկանից հետո ավելի հաճախ է դիմում կոսմետոլոգների օգնությանը։ Երիտասարդ տեսքը պահպանելու համար նա օգտվում է դեմքի մերսումից, ինչպես նաև տարբեր ապարատային և լազերային պրոցեդուրաներից։


















































Ամենադիտված
Էմոցիաների տակ հայտարարություններ եմ արել, որոնց համար չեմ հպարտանում. ներողություն եմ խնդրում (տեսանյութ)