Ֆինլանդիայի վարչապետը գնահատել է ԵՄ-Հնդկաստան առևտրային համաձայնագիրը
Աշխարհ
Ֆինլանդիայի վարչապետ Պետտերի Օրփոն, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպումից հետո, գնահատել է ԵՄ-Հնդկաստան նոր առևտրային համաձայնագիրը՝ նշելով, որ այն ստեղծում է առևտրային հնարավորություններ և անհրաժեշտ է աշխարհին տուրքերից խուսափելու համար, հայտնում է Reuters-ը։
«Այսօր աշխարհում առևտրային համաձայնագրերի արժեքը շատ բարձր է. մեզ պետք է ազատ առևտուր, ոչ թե տուրքեր», – հայտարարել է Օրփոն: Նա ընդգծել է, որ համաձայնագրի իրականացման ճանապարհին անհանգստացնող խոչընդոտներ ԵՄ անդամ երկրների կողմից չեն տեսնում և ակնկալում է, որ այն կներդրվի մեկ տարվա ընթացքում։
Նշվում է, որ Ֆինլանդիան նախատեսում է կրկնապատկել իր առևտրի ծավալները Հնդկաստանի հետ մինչև 2030թ-ի սկիզբը։


















































Ամենադիտված
Էմոցիաների տակ հայտարարություններ եմ արել, որոնց համար չեմ հպարտանում. ներողություն եմ խնդրում (տեսանյութ)