ՆԳՆ–ն մանրամասներ է հայտնել Աջափնյակի կրակոցներից․ պարզվել է դեպքի մասնակից անձանց ողջ շրջանակը
Հասարակություն
Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բակերից մեկում վիճաբանություն է և կրակոցի ձայներ են լսվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողներ։
Պարզվել է, որ դանակահարված և հրազենային վնասվածքներով անձինք կան տեղափոխված բժշկական կենտրոններ։ Նրանցից մեկը՝ 45-ամյա Ա․ Վ․-ն, հիվանդանոցում մահացել է։ Իրավապահների ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի մասնակից անձանց ողջ շրջանակը․ ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվում են նախաքննական մարմին։


















































Ամենադիտված
Էմոցիաների տակ հայտարարություններ եմ արել, որոնց համար չեմ հպարտանում. ներողություն եմ խնդրում (տեսանյութ)