Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. Փաշինյան Նեպալում ավերիչ ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1287-ի Ինչ է փոխվում. ինչ պիտի իմանան վարորդները Ռուբեն Ռուբինյանը ՀՀ–ում Կատարի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումները Ադրբեջանցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․Հայրապետյան Թրամփի ներկայացուցիչները առաջիկայում կայցելեն Կիև և Մոսկվա․ Զելենսկի Նոր մեկնարկ` մեծ նպատակներով. գիտելիքի օրը` Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղում Չկա տեղեկություն, որ ՀՀ-ն Բաքվին տվել է հայ գերիներին այցելության 3-րդ երկրի թեկնածություն․ Սահակյան Կառավարությունը՝ ավելի քան 25 մլն դրամ Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարի համար Իսրայելը սպառնացել է հարվածել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին «Արարատի» նախկին ֆուտբոլիստը 2.1 մլն եվրոյով տեղափոխվեց Կիևի «Դինամո» Երևանի նախկին փոխքաղաքապետից բռնագանձել 20-ից ավելի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 230 մլն դրամ. դատախազություն 

«Ժորժս աստվածային տղա է, նա ինձ վերևից հսկում է, ամենադժվար պահերին ինձ ծանր վիճակից հանում». սերժանտ Ժորժ Գևորգյանն անմահացել է նոյեմբերի 2-ին Ճարտարում. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Տղաս կենսուրախ էր, մարդամոտ, բարի, ընկերասեր, անընդհատ ժպտում էր։ Իր ներսում հայրենասիրությունն արմատացած էր։ Երբեմն ասում են՝ այդպիսին դաստիարակում են երեխային, ես կարծում եմ, որ հայրենասիրությունը մարդու ներսում կա՛մ կա, կա՛մ չկա։ Սիրում էր մեր բնությունը, հողն ու ջուրը։ Երբ տարիներ առաջ հնարավորություն կար Հայաստանից տեղափոխվելու, Ժորժս միանշանակ մերժեց՝ ես Հայաստանից որևէ տեղ չեմ գնա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արսենը՝ Ժորժի հայրիկը։

Ժորժը ծնվել է Քաջարանում։ Այստեղ է դպրոց հաճախել: Դպրոցական տարիների մասին խոսելիս հայրիկն ասում է՝ գերազանց առաջադիմություն է ունեցել։ «Չափից դուրս ընդունակ էր։ Շատ արագ էր դասերը սովորում։ Դեպքեր են եղել, երբ իրեն հարցրել եմ՝ դասերդ սովորե՞լ ես, որ բակ ես իջնում, դրական պատասխան է տվել, առաջարկել եմ, որ պատմի դասը։ Ամեն ինչ իդեալական ներկայացրել է, անգամ զարմացել եմ, որովհետև մի քանի րոպե էի իր գիրքը բաց տեսել։ Դպրոցում իրեն խաղաղության աղավնի էին կոչում։ Բոլորին հաշտեցնում էր, չէր թողնում, որ վիճեին։ Միշտ ասել եմ՝ Ժո՛րժ ջան, աշխարհում ինձ համար երեք վատ բան գոյություն ունի՝ խաղամոլությունը, թմրամոլությունը, դրանք էլ հանգեցնում են մարդասպանության։ Իրեն միշտ ասել եմ՝ այդ երեք վատ բաները չանես։ Միևնույն ժամանակ տաքարյուն էր. եթե իմանար, որ իր հարազատներից ինչ-որ մեկին նեղացրել են, չէր հանդուրժի։ Պատերազմի ժամանակ ինձ զանգահարեց. «Պապա՛, մի բան եմ արել, չէի կարող չանել։ Սատկացրել եմ դրանց, բայց դու ինձ ասել էիր՝ մարդ չսպանես»։ Ես էլ արձագանքեցի՝ դրանք մարդ չեն, գազան են»։

Դպրոցն ավարտելուց հետո Ժորժն ընդունվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետ։ Մեկ կիսամյակ սովորելուց հետո 2019 թվականի հունվարի 13-ին զորակոչվել է ժամկետային ծառայության։ Առաջին վեց ամիսը ծառայել է Գյումրիի հակատանկային զորամասում, այնուհետև տեղափոխվել է Արցախ՝ Հադրութ։ «Սիրով է մեկնել ծառայության, ընդ որում՝ իր դիմումի համաձայն։ Հետևելով քաղաքական հայտարարություններին, տեղի ունեցող գործընթացներին՝ կանխազգում էի, որ պատերազմ է սկսվելու։ Բայց տղաս իր որոշումն արդեն կայացրել էր, իսկ նա համառ էր, իրեն համոզել չէիր կարող»։

Եվ սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Սեպտեմբերի 25-ին նա դիրքերում էր։ Հադրութի զորամասի 3-րդ գումարտակի դասակի հրամանատար էր։ Նա հրաշալի տիրապետում էր ֆագոտ զենքին, ֆագոտի օպերատոր էր, տղաները ենթարկվում էին Ժորժին, նրա խոսքն ազդեցիկ էր։ Պատերազմի առաջին օրերին ընկերների հետ էր խոսել, ասել, որ հեռախոսն անջատում է. «Սարսափելի հարձակում է, հնարավոր է՝ մենք այստեղից դուրս չգանք։ Եթե չորս-հինգ օր չզանգեմ, պապայիս կասեք, որ փնտրի ինձ»։ Հենց առաջին օրերին հարձակվել են իրենց դիրքերի վրա։ Իրենց գնդի հրամանատարը առաջին օրը լքել է տղաներին։ Շաքարյանին են նշանակել գնդի հրամանատար։ Ժորժից հետո սպաները պատմեցին՝ Շաքարյանը հրամանատարական կետում ասում էր, որ այս տղան, նկատի ունենալով որդուս, կարծես մի քանի պատերազմ անցած լինի։ Ժորժը հրաման է տվել, կատարել իրեն տրված հրամանները, զգաստ ու զգոն է եղել»։

Պատերազմի ժամանակ Ժորժն իրեն դրսևորել է որպես պատրաստված զինծառայող։ Սպայական կազմը հայրիկին պատմել է, որ սերժանտ Ժորժ Գևորգյանը լուրջ գործողություններ է իրականացրել պատերազմի ժամանակ։ 13 տեխնիկա՝ տանկեր, մարտական զրահամեքենա և լիցքավորիչ մեքենա է խոցել ռազմի դաշտում։

Նոյեմբերի 2-ին է զոհվել Ժորժը Ճարտարի մատույցներում։ «Իր հետ խոսելիս ասում էի՝ գլուխդ պահի։ Բազմաթիվ անգամ մահից են պրծել տղաները։ Ես պատմությունն ամբողջությամբ չգիտեմ, որովհետև իր հետ եղած տղաները զոհվել են։ Մեքենան վերցնում են, գնում ֆագոտի հետևից։ Վերադառնալու ժամանակ մեծ կռիվ է սկսվում, թշնամին շատ զոհեր է ունենում։ Տղերքն այդ ժամանակ փրկվում են։ Այդ օրը շատ տխուր էր ձայնը։ Ինձ ասաց. «Պա՛պ, երբ են կանգնեցնելու պատերազմը, էլ ի վիճակի չենք»։

Տղաները տեղափոխվել էին Ճարտար։ Նոյեմբերի 1-ի առավոտյան խոսեցի իր հետ։ Իրեն ասացի՝ ամեն առավոտյան և երեկոյան կզանգես։ Ինձ համոզում էր, որ Ճարտարում հանգիստ է»։ Տղաները դիրքերում են եղել, թշնամական ինքնաթիռը նրանց ֆիքսել է և հարվածել։ Հարվածի ալիքից է զոհվել Ժորժը։ «Նոյեմբերի 6-ին եմ իմացել տղայիս զոհվելու լուրը։ Ես տարբեր հեռախոսահամարներ ունեի, քանի որ Ժորժս տարբեր համարներով զանգում էր ու ասում, որ ֆիքսեմ դրանք։ Սկզբում ասում էին, որ տղաս վիրավոր է, բայց բժիշկներից մեկն ինձ ասաց. «Արսե՛ն ջան, Ժոռը զոհվել է, ես տեսել եմ իր մարմինը, քեզ պինդ պահիր ու փնտրիր տղայիդ»։ Նոյեմբերի 8-ին իրեն գտա ու տուն բերեցի, նոյեմբերի 9-ին՝ տղայիս հոգեհանգստի ժամանակ, իմացա, որ պատերազմը վերջացել է»։

Ապրելու ուժի մասին։ «Ժորժս աստվածային տղա է։ Իմ տղան ինձ վերևից հսկում է, ամենադժվար պահերին ինձ ծանր վիճակից հանում։ Այսքան տղաների կորցրեցինք, այսքան արժեքներ կորցրեցինք, բայց, ավաղ, որոշ մարդիկ շարունակեցին իրենց անհոգ կյանքը։ Ուրախանում են, պարում, ի՞նչն է մեզ հիմա ուրախություն պատճառողը։ Այո՛, կյանքը շարունակվում է, բայց ինչպե՞ս։ Մինչև կյանքիս վերջ ցավը քաշելով ապրելու եմ։ Իմ հոգին տանջվում է, չեմ համակերպվում տեղի ունեցածի հետ։ Տղաս այնքան երազանքներ ուներ։ Արձակուրդ պետք է գար, գումար ունեի հավաքած, ուզում էի իր համար մեքենա գնել։ Ինձ ասաց. «Պապա, ունեցածդ գումարը պահիր, չծախսես։ Մեքենա չեմ ուզում։ Ինձ համար հողատարածք կառնես, տուն կկառուցեմ, այգի կմշակեմ, պետք է ծիրանենիներ տնկեմ, ճոճանակներ եմ տեղադրելու այգում, երեխաներս պետք է վազվզեն այնտեղ»։ Երբեմն ինձ ասում են, որ Ժոռը հասկանում էր՝ վիճակը վատ է, պետք է դուրս գար այդ տարածքից, բառացի նշեմ՝ ասում էին՝ թող փախներ։ Բայց իմ տղան երբեք չէր լքի մարտի դաշտը։ Նա Հադրութից նահանջած վերջին մարդն է»։

Հ. Գ. - Սերժանտ Ժորժ Գևորգյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և Պոլիտեխնիկական համալսարանի Երախտագիտության մեդալով։ Հուղարկավորված է Քաջարանի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. ՓաշինյանՆեպալում ավերիչ ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1287-իԻրանում հարսանիքի ժամանակ 4 մարդու կյանք խլած հարվածը, ամենայն հավանականությամբ, հասցվել է ամերիկյան զինամթերքով․ ReutersԻնչ է փոխվում. ինչ պիտի իմանան վարորդները Ռուբեն Ռուբինյանը ՀՀ–ում Կատարի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումները Ռուսական բանակը հարված է հասցրել Կիևի օդանավակայանինԱդրբեջանցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ՀայրապետյանՖեդորովի համար Ուկրաինայում նոր պաշտոն են գտելԹրամփի ներկայացուցիչները առաջիկայում կայցելեն Կիև և Մոսկվա․ Զելենսկի Նոր մեկնարկ` մեծ նպատակներով. գիտելիքի օրը` Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղումՉկա տեղեկություն, որ ՀՀ-ն Բաքվին տվել է հայ գերիներին այցելության 3-րդ երկրի թեկնածություն․ ՍահակյանԿառավարությունը՝ ավելի քան 25 մլն դրամ Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարի համարԻսրայելը սպառնացել է հարվածել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին«Արարատի» նախկին ֆուտբոլիստը 2.1 մլն եվրոյով տեղափոխվեց Կիևի «Դինամո»Երևանի նախկին փոխքաղաքապետից բռնագանձել 20-ից ավելի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 230 մլն դրամ. դատախազություն Ահազանգ է եղել, որ անձը ծեծի հետևանքով կոտրվածք ունի․ Սահակյանը՝ հայ գերիների մասին (տեսանյութ) Արևմուտքն էլ է Հայաստանին պայմաններ դնում՝ ո՞ւմ պաշտոնի համարՄրգավանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվելՈւկրաինան և Լեհաստանը քննարկում են ԱԱ-2040-ը համատեղ անցկացնելու հայտըՀայ գերիները պահվում են արտաքին աշխարհից բացարձակ մեկուսացված․ Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) Օդեսայում կա մեկ զոհ և 5 վիրավոր, Սոչիում նավթի պահեստ է հրդեհվել Ի՞նչ հրավեր է արել Փաշինյանը Թուրքմենստանի նախագահինԿառավարությունը 1.47 մլրդ դրամ է ուղղում կրթական հաստատությունների շինարարությանն ու գույքինԳերիների հարցով քաղաքական ճանապարհը արդյունք չի տվել․ Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) Վահագն Խաչատուրյանը կարևորել է Չեխիայի դերը ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման գործումԵրևանի մի քանի վարչական շրջաններում վթարային ջրանջատումներ են Սահակյան․ Բաքվում պահվող հայ գերիները լիակատար մեկուսացման մեջ ենՌուբեն Վարդանյանի գործն արդեն ՄԻԵԴ-ում է, տրվել է համար․ Սիրանուշ ՍահակյանԵրկու աշխատակցի դուրս են բերել թունելից՝ մահաբեր ջրհեղեղից 9 օր անց«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Բաքվի դատարանը հանցավոր նախաձեռնություն է որակել․ ՍահակյանՈՒՂԻՂ․ Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի դատավճիռը ստացվել է․ Սիրանուշ Սահակյանի ասուլիսըՌԴ ԱԽ․ «Թրամփի երթուղին» կարող է ԱՄՆ-ին հնարավորություն տալ ուժեր տեղակայել ՀՀ-ումԱԹՍ-ների հարձակումից հետո Սոչիի օդանավակայանում՝ ավելի քան 100 ուշացած չվերթՆԳՆ․ Պարեկները կարող են ծառայություն իրականացնել նաև անջատված փարոսիկներովՄալայզիան բարձր է գնահատում Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները․ Մոհամադ Հասանը՝ ՄիրզոյանինՍամվել Կարապետյանը դատարանում հաղթեց Ռոման ԲաղդասարյանինՌուբեն Վարդանյանի գործը ստացել է գրանցման համար և կքննարկվի ՄԻԵԴ-ում․ փաստաբանՀայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներովՓաշինյանն ու Թուրքմենստանի նախագահը կարևորել են առևտրատնտեսական կապերի ընդլայնումըԹրամփը հրապարակել է հոդված՝ Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության գործընթացի մասինԹունիսի ԱԳ նախարարը՝ Արարատ Միրզոյանին․ «Վերահաստատում եմ Ձեզ հետ սերտորեն աշխատելու իմ հանձնառությունը»Առևտրի ոլորտում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպք. ՊԵԿԱշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած քաղաքացիների տարկետման պայմաններըԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հոգևոր հովիվի հետԾառուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 16։00-ինԹրամփ․ Պուտինի և Զելենսկու միջև թշնամանքի մակարդակն է պատճառը, որ պատերազմը չի ավարտվումԵրևանում այսօր՝ մինչև +33°CԹուրքիայում հետաքննություն է սկսվել Ահմեթ Դավութօղլուի դեմ՝ Էրդողանին «վիրավորելու» մեղադրանքով2026թ. օգոստոսին Հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 6.4% գնաճ. ՎԿԹրամփը՝ Կանադայի վարչապետին․ «Ինձ թշնամի ներկայացնելը շատ վատ քաղաքականություն է»
Ամենադիտված