ԱՄՆ-ն պահանջում է կրճատել ՆԱՏՕ-ի առաքելությունների շրջանակը. Politico
Աշխարհ
ԱՄՆ-ն ճնշում է գործադրում ՆԱՏՕ-ի վրա՝ մի շարք առաքելությունների, այդ թվում՝ Իրաքում գործող հիմնական ծրագրի ծավալները կրճատելու նպատակով, գրում է TASS-ը՝ հղում անելով Politico-ին:
Պարբերականի տվյալներով՝ Վաշինգտոնը պահանջում է դաշինքի գործունեության արմատական վերանայում և վերջին ամիսներին փորձել է նաև սահմանափակել առաքելությունը Կոսովոյում։ Աղբյուրների խոսքով՝ Սպիտակ տունը ձգտում է ՆԱՏՕ-ն դիտարկել բացառապես որպես եվրոպական պաշտպանական դաշինք և կրճատել այն ծրագրերը, որոնք դուրս են դաշինքի հիմնական՝ պաշտպանական և զսպման մանդատից։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը