Երրորդ և հաջորդ երեխաների համար սահմանվել է 50 հազար դրամ ամսական նպաստ
Տնտեսություն
Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող նախագծերի թվում ընդունեց «Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի չափը սահմանելու, երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» որոշումը։
Ըստ կառավարության որոշման՝ երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար սահմանվում է ամսական 50 000 դրամ նպաստ։ Նպաստը նախատեսված է 2026 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո ծնված երեխաների համար և նշանակվելու ու վճարվելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության միջոցով։
Որոշմամբ սահմանվում է նաև նպաստի նշանակման և վճարման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաև պետական մարմինների տեղեկատվական համակարգերի միջև տվյալների փոխանակման և գործընթացի իրականացման մեխանիզմները։ Նպաստի նշանակման և վճարման գործընթացը կիրականացվի առավելապես ինքնաշխատ և առցանց եղանակով՝ վարչարարությունը պարզեցնելու և քաղաքացիների վարչական բեռը նվազեցնելու նպատակով։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը