La Repubblica. Իտալիան հրաժարվում է վիզա տրամադրել ռուս պարալիմպիկ մարզիկներին ուղեկցողներին
Աշխարհ
Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին առաջարկել է մերժել վիզաները Իտալիայում կայանալիք պարալիմպիկ խաղերին մասնակցող ռուս և բելառուս մարզիկներին ուղեկցող անձանց: La Repubblica-ի փոխանցմամբ՝ այս հարցը քննարկվել է չորեքշաբթի օրը Նախարարների խորհրդի նիստում։
Թերթի հաղորդմամբ՝ Տայանիի առաջարկն է առնվազն ձեռնպահ մնալ ուղեկցող անձանց վիզաներ տրամադրելուց, նույնիսկ եթե նրանք հաշմանդամություն ունեցող անձինք են: Թերթի հաղորդմամբ՝ արտաքին գործերի նախարարը փակ հանդիպում է ունեցել Իտալիայի սպորտի նախարար Անդրեա Աբոդիի հետ, որից հետո նախարարները համատեղ հայտարարություն են տարածել՝ դեմ արտահայտվելով Միջազգային պարալիմպիկ կոմիտեի կողմից մարզիկներին մասնակցելու թույլտվություն տալու որոշմանը։ Իր հերթին, Իտալիայի գյուղատնտեսության նախարար Ֆրանչեսկո Լոլոբրիջիդան ընդգծել է, որ «պետք է խուսափել ցանկացած խտրականությունից»։
Պարալիմպիկ խաղերը կանցկացվեն Միլանում և Կորտինա դ'Ամպեցոյում մարտի 6-15-ը: Ռուս մարզիկները կմրցեն դրոշով և օրհներգով: Ավելի վաղ Ռուսաստանի պարալիմպիկ կոմիտեի նախագահ Պավել Ռոժկովը ՏԱՍՍ-ին ասել էր, որ վեց ռուս մարզիկներ երկկողմանի հրավերներ են ստացել պարալիմպիկ խաղերին մասնակցելու համար։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը