Նավթը թանկացել է՝ Օրմուզի նեղուցի հնարավոր փակման մտավախությունների ֆոնին
Տնտեսություն
Համաշխարհային նավթի գները երկրորդ օրն անընդմեջ աճում են՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հնարավոր հարձակման և դրա հետևանքների շուրջ աճող լարվածության պայմաններում։ Առևտրային տվյալների համաձայն՝ Brent Crude տեսակի նավթի մեկ բարելի գինը առաջին անգամ հունվարի 29-ից ի վեր գերազանցել է 71 դոլարը՝ հասնելով 71,41 դոլարի, ինչը 1,51 տոկոս աճ է։
Reuters-ը հիշեցնում է, որ թեև Վաշինգտոնն ու Թեհրանը բանակցությունների ընթացքում փորձել են նվազեցնել լարվածությունը Իրանի միջուկային ծրագրի շուրջ, միաժամանակ երկու կողմերն էլ ուժեղացրել են ռազմական ակտիվությունը նավթարդյունահանման առանցքային տարածաշրջանում։ Վերլուծաբանների կարծիքով՝ շուկայի հիմնական մտահոգությունը կապված է այն ռիսկի հետ, որ հնարավոր էսկալացիան կարող է խափանել մատակարարումները Օրմուզի նեղուցով։
Օրմուզի նեղուցով անցնում է աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը։ Երեքշաբթի օրը Թեհրանը մի քանի ժամով փակել էր նեղուցը՝ ռազմական զորավարժությունների պատճառով։ Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ Պենտագոնը մշակում է Իրանի դեմ ռազմական գործողության ծրագիր, որը որոշ աղբյուրների գնահատմամբ «հիշեցնում է լայնածավալ պատերազմ»։ Այս զարգացումներից հետո նավթի գները մեկ օրում աճել էին գրեթե 3 տոկոսով։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը