Զենքի նորացման գործընթաց է տեղի ունենում ՆԱՏՕ-ի անդամ երկրներում. Գրուշկո
Ռուսաստան
Ռուսաստանը արձանագրում է ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրների զենքի նորացման գործընթացը և դիտարկում է դաշինքի ներսում «պաշտոնների որոշակի վերաբաշխում», հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն։
«Եթե դիտենք իրավիճակը, կտեսնենք, որ ՆԱՏՕ-ն կրկին փորձում է իր դիրքն ամրապնդել Եվրոպական գործընթացների կենտրոնում: Զենքի նորացման գործընթաց է ընթանում բոլոր անդամ երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում, որտեղ ռազմական ծախսերը երկրորդ տարին անընդմեջ զգալիորեն աճում են», – ընդգծել է Գրուշկոն։
Նա նաև նշել է, որ ՆԱՏՕ-ում ներկայում «պաշտոնների որոշակի վերաբաշխում» է տեղի ունենում՝ կապված ԱՄՆ նոր գնահատականների և Եվրոպայում անվտանգության պատասխանատվությունը եվրոպացի դաշնակիցների վրա դնելու քաղաքականության հետ, որը ստիպում է նրանց իրենց անվտանգության համար ավելի մեծ միջոցներ հատկացնել, հայտնում է TASS-ը։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը