Ռուսաստանը պատրաստ է շարունակել աջակցությունը Իրանի խաղաղ միջուկային ծրագրերին. Գրուշկո
Ռուսաստան
Ռուսաստանը պատրաստ է շարունակել աջակցել Իրանի խաղաղ միջուկային ծրագրերին, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն, գրում է TASS-ը։
«Ռուսաստանը միշտ պաշտպանել է Իրանի ժողովրդի անկախ զարգացման իրավունքը, այդ թվում՝ խաղաղ միջուկային ոլորտում, և երբեք չի շեղվել այս դիրքից», – ասել է Գրուշկոն։
Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները հիմնված են երկարատև պատմական փորձի վրա՝ նշելով ռազմավարական համագործակցության համաձայնագիրը և տարածաշրջանային հարևանությունը։ «Առևտուրը, տնտեսական ու մշակութային կապերը լավ են զարգանում, և մենք կշարունակենք այս աշխատանքը», – եզրափակել է Գրուշկոն։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը