Եվրոպան ցանկանում է որ մարտերը Ուկրաինայի տարածքում շարունակվեն որքան հնարավոր է երկար. Գրուշկո
Ռուսաստան
Եվրոպան ցանկանում է Ուկրաինայում մարտերը հնարավորինս երկար շարունակվեն և իր գործողություններով չի նպաստում որևէ կառուցողական լուծման, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։
«Նրանց ներկայիս դիրքորոշումն այն է, որ մարտերը Ուկրաինայի տարածքում շարունակվեն որքան հնարավոր է երկար», – ասել է Գրուշկոն՝ պատասխանելով TASS–ի հարցին Եվրոպայի դերի մասին խաղաղության գործընթացում։
«Բացի այդ, նրանք չեն խոսում խաղաղության բանաձևի մասին, որը կներառի Ռուսաստանի համար վստահելի անվտանգության երաշխիքները, որոնք առանցքային պայման են ցանկացած լուծման համար», – հավելել է Գրուշկոն։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը