Ուկրաինայի հարցով բանակցություններում քննարկվում է Դոնբասում ապառազմականացված գոտու ստեղծումը․ NYT
Համաշխարհային Մամուլ
Ուկրաինայում հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքում քննարկվում է Դոնբասում լիովին ապառազմականացված գոտու ստեղծման հարցը, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Թերթը նշում է, որ սա վերակենդանացնում է նախորդ ծրագրերում ներառված առաջարկը, մասնավորապես՝ անցյալ տարվա նոյեմբերին ամերիկյան կողմից ներկայացված 28 կետանոց ծրագիրը։
NYT-ի տվյալներով՝ Դոնբասի ապառազմականացման գաղափարի ընդունումը հեշտացնելու համար քննարկվել է նաև Ուկրաինայի ցանկացած հնարավոր ապառազմականացված գոտում ազատ առևտրի գոտու ստեղծումը։ Սակայն, ակնհայտորեն դժվար է ազատ առևտրի գոտի ստեղծել երկու բանակների միջև ընկած տարածքում։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը