Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահը Կուբայի էներգետիկ շրջափակումը համարել է ցեղասպանություն
Ռուսաստան
Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Կուբայի նկատմամբ էներգետիկ շրջափակումը որակել է որպես ցեղասպանության փորձ ժողովրդի դեմ, հայտնում է TASS-ը։
Նա ասել է, որ շրջափակումը ծանր պայմաններ է ստեղծել Կուբայի ժողովրդի համար և կոչ է արել աշխարհին աջակցել Կուբային և դատապարտել շրջափակումը։
ԱՄՆ–ն Կուբայի նկատմամբ էներգետիկ և նավթային արտահանման սահմանափակումներ է կիրառել, ինչը խորացրել է կղզու էներգետիկ ճգնաժամը։ ՌԴ–ն, իր հերթին, հայտնել է, որ պատրաստ է Կուբային տրամադրել նավթ և էներգետիկ ապրանքներ որպես մարդասիրական օգնություն։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը