Հրապարակվել են Չարլզ III-ի եղբոր՝ արքայազն Էնդրյուի ձերբակալության լուսանկարները
Համաշխարհային Մամուլ
Reuters գործակալությունը հրապարակել է լուսանկարներ, որոնք, ըստ հաղորդումների, արվել են Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի կրտսեր եղբոր՝ նախկին արքայազն Էնդրյուի ձերբակալության ժամանակ։ Փետրվարի 19-ի առավոտյան Սանդրինգհեմ կալվածք են ժամանել վեց աննշան ծառայողական ավտոմեքենաներ։ Ականատեսների խոսքով՝ մեքենաները տարբերանշաններ չեն ունեցել, սակայն շենք մտած անձանցից մեկը կրել է ոստիկանությանը բնորոշ սարքավորում։
Լուսանկարները արվել են Նորֆոլքում գտնվող Սանդրինգհեմ կալվածքում, որտեղ Էնդրյուն ժամանակավորապես բնակվում էր Վուդ Ֆարմ առանձնատանը։ Ավելի վաղ նա հեռացել էր Royal Lodge-ից՝ Ջեֆրի Էպշտեյնի գործի վերաբերյալ փաստաթղթերի հրապարակումից առաջ։ Հաղորդվում է, որ ձերբակալությունը տեղի է ունեցել իրավապահների կողմից անցկացված հետաքննությունից հետո։
Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորը տարիներ շարունակ հայտնվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքների կենտրոնում։ Ամենահայտնի սկանդալը կապված էր ամերիկացի Վիրջինիա Ռոբերթս-Ջուֆրիի հետ, ով պնդում էր, որ 17 տարեկանում հարկադրված է եղել սեռական հարաբերություն ունենալ արքայազնի հետ։ 2025 թվականի հոկտեմբերին Էնդրյուն զրկվել էր իր արքայական տիտղոսներից, իսկ այժմ, ըստ հրապարակումների, գտնվում է իրավապահների վերահսկողության ներքո։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը