Քաղաքագետը գնահատել է արքայազն Էնդրյուի ձերբակալության հետևանքները բրիտանական միապետության համար
Վերլուծական
Արքայազն Էնդրյուի ձերբակալությունը բրիտանական թագավորական ընտանիքի համար տհաճ հարված է, սակայն դժվար թե լուրջ փոփոխություններ առաջացնի։ Այսպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Ալեքսանդր Ասաֆովը՝ մեկնաբանելով իրավիճակը «Լենտա.ռու»-ի հետ զրույցում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի եղբայրը՝ նախկին արքայազն Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորը, ձերբակալվել է ծառայողական դիրքի չարաշահման կասկածանքով։ Քննվում է վարկած, ըստ որի՝ նա կարող էր գաղտնի տեղեկություններ փոխանցել ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնին։ Քաղաքագետը, սակայն, կասկած է հայտնել, որ ձերբակալությունը պարտադիր կապված է հենց Էպշտեյնի գործի հետ՝ նշելով, որ բրիտանական մամուլում շրջանառվում են տարբեր վարկածներ։
Ասաֆովի գնահատմամբ՝ վերջին 20-25 տարիների ընթացքում բրիտանական միապետությունը դիմակայել է բազմաթիվ սկանդալների, ուստի ևս մեկ նման դրվագ դժվար թե լրջորեն խարխլի ինստիտուտի հիմքերը։ Միաժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Էնդրյուն «օրենքից վեր չէ» և պետք է բացատրություններ տա բրիտանական ու ամերիկյան իշխանություններին Էպշտեյնի հետ կապերի վերաբերյալ։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը